Այսօր՝ հոկտեմբերի 24-ի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիր քաղաքում: Երևանյան փողոցի 40 շենքի բակում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի:
Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից: Ոստիականության Արմավիրի բաժին ժամը 9:35-ին ահազանգ է ստացվել: Շտապ օգնության կայանից հաղորդվել է, որ ատամնաբուժարանի շենքի բնակարանից կինը վայր է ընկել:
Ըստ նախնական տեղեկությունների, 1934թ.-ին ծնված Ս.Գ.-ն լվացք փռելիս վայր է ընկել շենքի 4-րդ հարկից, ինչի հետևանքով էլ մահացել է:


