Երևանի նահանգը՝ 160 տարի առաջ... 1856 թվականին Սանկտ Պետերբուրգում տպագրվել էր հուշանվերային և ճանաչողական բնույթի «Ռուսական կայսրության նահանգները» քարտերի մի շարք, որի նպատակն էր հանրամատչելի ձևով ներկայացնել տարբեր նահանգների մշակութային, պատմական, տնտեսական, աշխարհագրական և այլ տեղեկություններ: Այդ շարքից ներկայացնում ենք Երևանի նահանգի վերաբերյալ երկերեսանի քարտը:
Ուշագրավ է, որ որպես Երևանի նահանգի բնակչություն նշված են՝ հայեր, պարսիկներ և լեզգիներ: Իսկ «Քաղաքներ» հատվածում նահանգի քաղաքները տրված են այսպիսի հերթականությամբ. «Երևան, Նախիջևան՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաք, Օրդուբատ, Նոր Բայազետ»: Ինչպես նաև նահանգի քարտեզի մեջ են ներառված Նախիջևանի ու Սուրմալուի (Իգդիր) տարածքները:
Ռուբեն Շուխյան-Facebook