Վենեսուելայի ազգային ընտրական հանձանժողովը կատարելու է ձայների լիակատար վերահաշվարկ, որոնց արդյունքում ապրիլի 14-ին հաղթանակ էր տարել Նիկոլաս Մադուրոն:Այս մասին հայտնել է ԱԸՀ-ի կազմակերպության ղեկավար Թիբիսայ Լուսենը:

Համաձայն Վենեսուելայի օրենսդրության քվեաթերթիկների 54 %-ը ստուգել էին ընտրություններից անմիջապես հետո: Լուսենի խոսքերով ԱԸՀ-ն կստուգի մնացած 46%-ը «որպեսզի պահպանի ներդաշնակությունը և հեռու պահի նրանց, որոնք փորձում են վնասել ժողովրդավարության»: Ընտրություններում պարտված Էնրիկե Կապրիելասը համոզված է, որ ձայների վերահաշվարկը կօգնի բացահայտել ընտրություններում հաղթանակ տարածին:

Թիբիսայ Լուսենը նաև ավելացրել է, որ ընտրությունների ձայների վերահաշվարկի օրը հրապարակվելու է հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթանակ էր տարել Նիկոլաս Մադուրոն, նրա օգտին քվեարկել են ընտրողների 50,8%-ը: Պաշտոնական տվյալներով Էնրիկե Կապրիելասի օգտին քվեարկել են ընտրողների 49,1 %-ը: Կապրիելասը հրաժարվել է ընդունել պաշտոնական տվյալները: Նրա խոսքերով ընտրություններում իր օգտին քվեաթերթիկների և պաշտոնապես հայտարարվածների միջև գոյություն ունի տարբերություն: Այս մասին հայտնում է комерсант.ru-ն: