Ապրիլի 19-ին Բոստոնի մերձակայքում գտնվող Ուոթերթաուն քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ սպանվել է Բոստոնի ահաբեկչության կասկածյալներից մեկը: Այս մասին հայտնում է корреспондент գործակալությունը` հղում կատարելով տեղական WCVB ալիքին:
Ավելի վաղ հայտնում էին, որ նրան ձերբակալել են: Սպանվածի գործընկերը դեռևս մնում է ազատության մեջ:
Հայտնի է դարձել, որ հրաձգությունը Ուոթերթաունում տեղի է ունեցել հարևան Քեմբրիջում ոստիկանության աշխատակցի սպանությունից հետո, որը հսկում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական քոլեջի տարածքը:
Այն մասին, որ Ուոթերթաունում ձերբակլվածը կապ ունի Բոստոնի ահաբեկչության հայտնել էր The Boston Globe պարբերականը` հղում կատարելով իրավապահ մարմիններին: Հետախուզության դաշնային բյուրոն ոչ հաստատել և ոչ հերքել էր այդ տեղեկությունը: