Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա Ադրբեջանում որպես սադրիչ քայլ կդիտարկվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը Բաքվում կդիտարկվի որպես սադրիչ քայլ: Իմ հայտարարությունն այդ մասին էր, ես չեմ կանխատեսել, որ պատերազմ կսկսվի ... Մենք ցանկանում ենք, որպեսզի լինեն այնպիսի բանակցություններ, որոնք կբերեն լուծման, բոլոր սկզբունքները պետք է ընդունվեն որպես հիմք»,- ասաց նա:

Ջեյսմ Ուորլիքը նշեց, որ ինքն անհանգստացած է և ժամանակն է, որ լինի խաղաղություն: 

Նշենք, որ այսօր նաև հայտարարվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մինչև տարեվերջ: 

Համանախագահներն այսօր և վաղը կլինեն Երևանում և Ստեփանակերտում, իսկ հոկտեմբերի 28-ին՝ Լեռնային Ղարաբաղում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո կհատեն շփման գիծը և կմեկնեն Ադրբեջան: