Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունը կանխատեսվել էր ամերիկացի գրողի կողմից 11 տարի առաջ: Թոմ Լոնգերգանի «Վշտի բլուր»(Heartbreak Hill) վեպը պատմում է Բոստոնյան մարաթոնյան վազքի ժամանակ ահաբեկչության մասին:
Ինչպես գրում է The Huffington Post պարբերականը, գիրքը լույս է տեսել 2002 թվականին և պատմում է Բոստոնի պայթունին նման դեպքեր:
Հեղինակը պայթունի մասին իմանալուց հետո գրքի մասին պատմել է լրագրողներին, քանի որ գիրքը լայն տարածում չի ստացել և ունեցել է ընդամենը մի քանի պատճեն:
Գրքի սյուժեն առաջացել է Լոնեգրանի մոտ այն ժամանակ, երբ վերջինս նույնպես մասնակցել է մարաթոնյան վազքին և կանխազգացել, որ ահաբեկիչները կարող են օգտագործել այդպիսի համաշխարհայում ճանաչում ունեցող միջոցառումը:
Լոնդեգրանի ստեղծագործությունում հաջողվում է զոհերից խուսափել տեղական հետաքննիչի ջանքերով:
Լոներգանի խոսքերով նա որոշել է այդ գիրքը գրել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում երկնաքերերի պայթունից հետո: Չնայած այն բանին, որ վեպում նկարագրվող դեպքերը նման են ապրիլի 15-ի ահաբեկչությանը, սակայն քիչ հավանական է թվում, որ ահաբեկիչները իրենց սցենարը վերցրել են գրքից: Այս մասին գրում է Росбалт-ը: