«Զենիթի» հարձակվող Հալկը ասել է, որ պատրաստ է մնալ ակումբում՝ մինչև 2025 թվականը, եթե ղեկավարությնունն ու երկրպագուները ցանկանան.
«Ես վերջապես լիովին հարմարված եմ զգում թե՛ քաղաքին, թե՛ ակումբին։ Հիմա սա իմ տունն է։ Իմ հարաբերությունները երկրպագուների, մյուս խաղացողների, ղեկավարության հետ հրաշալի են, ինչն ինձ թույլ է տալիս վստահ զգալ և ցուցադրել լավագույն խաղս։
Ես սիրում եմ Պետերբուրգը, սիրում եմ «Զենիթն» ու մեր երկրպագուներին։ Իմ պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2019-ին, բայց ես ուրախությամբ կերկարաձգեմ այն մինչև 2025 թվականը»,- ասել է Հալկը։