Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլն ասել է, որ չի պատրաստվում անմիջապես մարզչական կարիերայով զբաղվել.
«Ես ինձ մարզչի դերում չեմ տեսնում, դա հաստատ այն գործը չէ, որով պատրաստվում եմ զբաղվել մոտակա մի քանի տարին։ Բացի այդ, մարզիչ լինելու համար պետք է մենակյաց դառնալ, իսկ ես դրան պատրաստ չեմ։ Դեռևս ցանկանում եմ ժամանակս ընտանիքիս հետ անցկացնել, որից հետո կսկսեմ մտածել ծրագրեր կազմելու մասին։
Չնայած՝ կուզեի որևէ հաջողակ ակումբ մարզել»,- Ռաուլի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ հարձակվողը, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու - Յորք Կոսմոսում» հոկտեմբերի կեսրին հայտարարել էր, որ «խաղակոշիկները մեխից կկախի» նոյեմբերին՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին։