Բոստոնի ահաբեկչության ժամանակ կասկածյալները Թամերլան և Ձոխթար Ցարնաևներն են, որոնք ամենայն հավանականությամբ եկել են Չեչնիայից: Այս մասին նշում է Russia Today-ը:
NBC գործակալությունը նշում է, որ երկու եղբայրները ԱՄՆ արտագաղթել են երկու տարի առաջ: Համաձայն գործակալության տվյալների, եղբայրներից մեկն ունեցել է Մասաչուսեթսի վարորդական իրավունք:
Որոշ ԶԼՄ-ներ նշում են, որ երկու եղբայրները եկել են Թուրքիայից և ունեն թուրքական քաղաքացիություն:
19 ամյա Ձոխթար Ցարնաևը VKontakte ռուսական սոցցանցում ունի էջ, որտեղ նշված է, որ վերջինս սովորում է Բոսթոնի Քեմբրիջի քոլեջում:
Ձոխթարը Բոսթոնի քոլեջից կրթական ծրագիր էր ստացել 2011 թվականից: Ձոխթարը ծնվել է Ղրղստանում և նրա ընտանիքը Ռուսաստանում բնակություն է հաստատել փախստականի կարգավիճակով: Համաձայն Ձոխթարի էջից վերջինս ունի կապեր Չեչնիայի հետ:Մասնավորապես իր էջում նշված է, որ վերջինս բացի ռուսերենը և անգլերենը խոսում է նաև չեչեներեն, պատկանում է իսլամական հավատքին և այլն:
Երկրորդ կասկածյալը Ձոխթար Ցարնաևի ավագ եղբայր Թեմիրլան Ցանաևն է, որը այսօր սպանվել է ոոստիկանության հետ հրաձգության ժամանակ:
Նշվում է, որ նա եղել է Չեչնիայից և մեկնել է ԱՄՆ որպես փախստական: Թեմիրլանը ԱՄՆ էր մեկնել Չեչնիայում բռնկված պատերազմի պատճառով: 2009 թվականին նա գտնվում էր կալանքի տակ իր ընկերուհուն ծեծելու մեղադրանքով: