«Մարդիկ ցանկանում են խանգարել ինձ՝ առաջադրվել, քանի որ գիտեն, որ հաղթելու բոլոր հնարավորություններն ունեմ։ Ինձ մոտ այն տպավորությունն է, որ նրանք չեն ուզում, որ նախկին ֆուտբոլիստը գլխավորի ՖԻՖԱ-ն. կարծես չեն ուզում ֆուտբոլը ֆուտբոլիստների ձեռքը տալ։
Բայց ես միակն եմ, ով ֆուտբոլի մասին բոլոր կողմերից պատկերացում ունի. ես ֆուտբոլիստ եմ եղել, մարզել եմ Ֆրանսիայի հավաքականը, տնօրինել եմ «Նանսի» ակումբը, կազմակերպել եմ 1998 թվականի Աշխարհի առաջնությունը, իսկ հիմա ղեկավարում եմ ամենահզոր կոնֆեդերացիան։
Ինձ հարմար թեկնածու եմ համարում՝ ղեկավարելու համաշխարհային ֆուտբոլը։ Ես ինձ միջնադարյան ասպետ եմ զգում՝ ամրոցի դիմաց կանգնած։ Վստահ եղեք, որ կգնամ մինչև վերջ և կօգտագործեմ բոլոր մարզական և իրավական գործընթացները, որպեսզի պաշտպանեմ ինձ», – Պլատինիի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։