«Վերջին անգամ եմ ասում հիվանդ ուղեղների համար: Եթե 1990թ-ից այս կողմ մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները գոնե տասը տոկոս ունենային անկախության սերունդ կերտած անհատների բարոյական արժեքները, նվիրվածությունը և ազնվությունը՝ մենք բոլորվին այլ երկում կապրեինք»,- ԱԺ նիստին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և հավելեց, թե «Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողներն ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն»:

Նշենք, որ քիչ առաջ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խոսեց ՀՀ Առաջին Հանրապետության մասին՝ վիճաբանելով Արծվիկ Մինասյանի հետ:

Աղվան Վարդանյանը շարունակեց. «Եթե այդ հանրապետությունը չստեղծվեր, ո՛չ երկրորդը կլիներ, ո՛չ էլ երրորդը, իսկ դուք էլ ոչինչ չէիք կառավարի: Հիմա նրանց մասին, որ իրենց ճշմարտությունը միակ ճշմարտության կրողն են համարում, կարծում են իրենց ճշմարտության խոսքի վրա այլոցը՝ բշտիկներ են, իսկ իրենք ճիշտն են: Նմաններին խորհուրդ կտամ բժշկի դիմել, որքան հնարավոր է շուտ, հետո սովորաբար ուշ է լինում»: