Հալեպի մուտքի և ելքի ճանապարհները մոտ 5 օր է ինչ փակ էր։ Ահաբեկչական խմբավորումները ականներ են տեղադրել այդ ճանապարհների վրա։ Սիրիական կառավարությունը ազատագրել է տարածքի մի մասը, սակայն ականազերծման աշխատանքները շարունակվում են։

Հալեպի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ճանապարհների փակման պատճառով քաղաքում ահավոր սղություն է, էլեկտրականությունն ու ջրամատակարարումը դադարեցվել են։

Մյուս կողմից ռուսական օդուժը շարունակում է հարվածել ահաբեկիչների կենտրոններին: