Այսօր Բաշկիրիայում դիմակներով անհայտ անձիք կրակ են բացել 7 հայի ուղղությամբ: Հարձակման զոհեր են հանդիսացել տեղացի բիզնեսմենը և նրա ընկերները, ովքեր այժմ գտնվում են հիվանդանոցում՝ հսկողության ներքո: Ինչպես տեղեկանում ենք Lifenews-ից Ա. Սարգսյանը ստացած վնասվածքի հետևանքով զոհվել է:
Նա մահացել է հիվանդանոցում գլխիշրջանում ստացված հրազենային վնասվածքի հետևանքով:
Արդեն հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը: Վիրավորներն են Ա. Ոսկանյանը, Տ, Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը, Ա. Ավետյանը, Ա. Ակուլյանը:
Ներկայացվում է նաև այս քրեական պատմության որոշ մանրամասներ. նախնական տեղեկություններով, կրակոցների պատճառ է դարձել հեռախոսով տեսանկարվող ՃՏՊ-ն, որի մասնակից էին դարձել նրանք:
Տեսանյութը՝ այստեղ: