Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Քննարկումների ընթացքում կարևորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, և ընդգծվել Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր ոլորտներում ակտիվ երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է Պյոտր Սվիտալսկուն, հույս հայտնելով, որ Հայաստանում միջազգային առանցքային կազմակերպության առաքելության ղեկավարի պաշտոնում դեսպանն իր ավանդը կներդնի Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում: