Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված Airbus A321-ի երկրորդ օդաչու Սերգեյ Տրուխաչովը պատրաստվում էր Մոսկվա վերադառնալ նախկին կնոջ և դստեր մոտ։ Դուստրը LifeNews-ին պատմել է հոր հետ վերջին հեռախոսազրույցի մասին։ Հայրը աղջկա հետ վերջին անգամ խոսել է ուրբաթ երեկոյան և հայտնել, որ իր մոտ ամեն ինչ լավ է։
- Վերջին անգամ ուրբաթ օրն եմ նրա հետ խոսել․․․ Նա խոստացավ ինձ մոտ վերադառնալ երկուշաբթի օրը։ Պատմել է, որ թռչում է Եգիպտոս, այնուհետև Պիտեր և կվերադառնա երկուշաբթի։ Պետք է տեսնվեինք նրա հետ վաղը չէ մյուս օրը․․․ այլևս չենք զրուցել։
Նշենք, որ Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Լուսանկարները ուսումնասիրելիս կարելի է եզրակացնել, որ այն ընկնելու պահին գրեթե ամբողջապես ավիրվել է։
Տեսանյութը դիտեք այստեղ։