Հատկանշական է , որ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահը քարոզարշավի ողջ ընթացքում իրեն պահեց բավականին վստահ, ադեկվատ և ,ամենագլխավորը, իրավիճակը ճիշտ գնահատող: Սակայն ես նույնը չէի ասի Էրդողանի և Դավութօղլու մասին, ովքեր ներկայացնում են արդարություն և զարգացում կուսակցությունը: Բազմաթիվ անգամներ Էրդողանն ու Դավութօղլուն ընտրարշավի շրջանակներում հանդիպումները չեղյալ հայտարարեցին, հանդիպում էին իրենց ընտրազանգվածի հետ՝ պահելով 50-100 մետր հեռավորություն, բազմաթիվ անգամներ Էրդողանը հանդես եկավ հիստերիկ հայտարարություններով և վերջնագրերով: Փաստ է , որ ինքնավստահությունը այլևս լքել է թուրքական իշխանությանը և արքունիքի գանձարանի փողերը անգամ ծախսելով ՝ չեն գրանցի իրենց ցանկալի արդյունքը: Եթե Էրդողանի կուսակցությունը հաղթի այս ընտրություններին, ապա Թուրքիայի մասնատումը հաշվված օրերում տեղի կունենա: Իսկ եթե հաղթեն քրդամետ կուսակցություները , ապա Թուրքիան կդառնա Դաշնային պետություն քրդական տարբեր ինքնավարություններով: Մի խոսքով բոլոր ճանապարհները տանում են քրդերի ինքնորոշմանը:
Կիլիկիա Հայաստան-ֆեյսբուք