Այսօր Ադրբեջանում ընթանում են խորհրդարանական ընտրությունները։ Դրանք ուղեկցվում են զանգվածային ընտրախախտումներով։ Այս ամասին ասվում է ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացնում ենք ադրբեջանական կայքերից, հաճախը ֆիքսվում են դիտորդներին տեղամասերից հեռացնելու, ինչպես նաև ընտրություններին դիտորդների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր: Դրանք ամենահաճախ կրկնվող դեպքերն են։
Քվեաթերթիկները դիտորդների ներկայությամբ չեն հաշվվել: Որոշ տեղամասերում էլ, վաղ առավոտից քվեատուփերը լցված են եղել քվեաթերթիկներով: