Հայ արքայադուստր Սոֆի Օդուին Մամիկոնյանը,որը նաև հայտնի է նաև որպես արկածային ժանրի գրքերի հեղինակ, ԱՄՆ Նյու Յորք նահանգի Լարչմոնթ գյուղում գտնվող «Voracious Reader» գրախանութում մասնակցելու է հանդիսավոր երեկոյի, որտեղ ստորագրելու է իր հեղինակային «Թարա Դունքան» գրքերը: Այս մասին նշում է Larchmont-mamaroneck Patch-ը:
Համաձայն արքայադստեր կենսագրության, վերջինիս ընտանիքը արտագաղթել է Ռուսաստան 200 տարի առաջ` խուսափելով երկրում հետապնդումներից, սակայն բոլշևիկները 1917 թվականին արքայական ընտանիքին արտաքսել են Ֆրանսիա: 1990 թվականին Հայաստանի կառավարությունը խնդրել է արքայադուստրին վերադառնալ հայրենիք և լինել թագուհի, սակայն վերջինս մերժել է` չցանկանալով պատերազմի մեջ գտնվող երկրի վրա դնել արքայական ընտանիք պահելու ծանրաբեռնությունը:
Արքայադուստր Սոֆիի Թարա Դունքանը հզոր հռետոր է, որը մեկնում է Այլաշխարհ իր մորը փրկելու համար` ճանապարհին հանդիպելով միաեղջյուրներին, էլֆերի, դրակոնների և այլ կախարդական արարածների:
Ինքնագրերի բաժանմանը մասնակցելու է նաև Սոֆիի 22 ամյա արքայադուստր Մարին, որը սկսնակ փոփ աստղ է: