ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում հաստատեց 2013 թվականի գարնանային զորակոչ կազմակերպելու մասին որոշումը: «ՉԻ»` «ինչո՞վ է տարբերվելու հերթական զորակոչը նախորդներից, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր զորակոչի ժամանակ ՊՆ ղեկավարության կողմից խոսվում է զորակոչի գործընթացում տեղ գտած ստվերային երևույթների ու բացթողումների մասին» հարցին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է. «Այս զորակոչի շրջանակներում ևս մեծ վերահսկողություն է լինելու: Դրանք վերաբերվում են և´ զինկոմիսարիատների աշխատանքին, և´ բժշկական հանձնաժողովներին: Բոլոր առումներով ուժեղ պայքար է տարվելու, որպեսզի նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը և նման դրսևորումները»:
«Նկատենք, որ բոլոր զորակոչերի ժամանակ էլ ՊՆ պատասխանատուների կողմից հայտարարություններ են հնչում զորակոչի ընթացքում առկա խնդիրների մասին և նման հայտարարություններից խնդիրներն ու դժգոհությունները զորակոչից, կարծես թե, չեն պակասում. «ՉԻ» այս դիտարկմանն ի պատասխան` Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Դժգոհությունները միգուցե չեն պակասում, սակայն շատ դեպքերում այդ դժգոհություննևրը ավելի շատ վերաբերում են ոչ թե անօրինականություններին, այլ այն հանգամանքին, որ որոշ մարդիկ չեն կարողանում տարբեր միջոցներ գտնել գորակոչից խուսափելու համար: Այսօր դրանց չլինելու պատճառով փորձում են սադրել և դժգոհել: Նման դեպքերը շատ են, հատկապես՝ վերջին երկու զորակոչից հետո»»,- գրել է թերթը:
Գարնանային զորակոչը` «ուժեղացված» վերահսկողության ներքո


