Ոսկու շուկայի աշխատակիցը, որը արդեն 2 ամսից ավել համարվում էր անհետ կորած, հայտնաբերվել է: Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնում: Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:

Նշենք, որ նա օգոստոսի 21-ին դուրս է եկել աշխատանքի վայրից և չի վերադարձել: Ըստ վերջինիս կոլեգաների Նելլիից 9-10 հազար դոլարին համարժեք դրամի առևտուր են արել և այդ գումարը նրա մոտ է եղել:  

Ըստ տարածված լուրերի նա հայտնաբերվել է Երևանում և ողջ առողջ է: