Եգիպտոսի իշխանությունները արդեն հայտնել են ինքնաթիռի կործանման ամենահավանական տարբերակը: Ըստ փորձագետների պատճառ է հանդիսացել տեխնիկական անսարքությունը:
Արհեստական արբանյակները, որոնք գտնվում էին ԱՄՆ և Ռուսաստանի հսկողության ներքո, հերքել են ենթադրությունը, որ ինքնաթիռը հնարավոր է ընկներ ահաբեկչության հետևանքով:
Նշենք, որ LifeNews-ը հրապարակել է տեսանյութ, որը արվել է A321-ի կործանումից 2 ժամ անց: Բջջային հեռախոսի տեսախցիկը ֆիքսել է ինքնաթիռի դեռևս ծխացող մասերը: Դրանց շրջակայքում երևում են ուղևորների մարմիններն ու անձնական իրերը: