Mirfactov կայքը ներկայացրել է աշխարհի ամենահետաքրքիր վերելակները: 

1.AquaDom ակվարիումում մարդատար վերելակ, որը գտնվում է Գերմանիայում:

Այս վերելակը գտնվում է AquaDom գլանաձև ակվարիումում, որն էլ իր հերթին գտնվում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Radisson SAS հյուրանոցում: Ակվարիումի տրամագիծը կազմում է 11 մետր, իսկ վերելակը գտնվում է այս 25 մետր բարձրություն ունեցող ակվարիումի հենց մեջտեղում: Ակվարիումը լցված է 900,000 լիտր ջուր, որտեղ լողում են 50 տեսակի 1500 ձուկ: 

2. Ֆոլկերկյան անիվը Շոթլանդիայում

Ֆոլկերկյան վերելակը նավեր է տեղափոխում Յունիոն և Ֆորթ-Կլայդ նեղուցների միջև: Այն բացվել է 2002 թվականին և անունը ստացել է մոտակայքում գտնվող քաղաքից և աշխարհում միակ պտտվող վերելակն է: 

3. Ամբարձիչ վերելակը Շվեդիայում:

Skyview վերալակը գտնվում է Գլոբեն Արենայի հարավային կողմում, որը պատրաստված է ահռելի մեծ սպիտակ գնդակի տեսքով և գտնվում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: 100 մետր երկարությամբ վերելակը յուրաքնչյուր ցանկացողի բարձրացնում է շինության ամենավերևի հատվածը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաքը:

4.Շվեցարիայում գտնվող Համեթշվանդ ամենաբարձր բաց վերելակը

Համեթշվանդ վերելակը Եվրոպայում ամենաբարձր բաց վերելակն է Եվրոպայում, որտեղից բացվում է տեսարան դեպի Լուցերյան լճի տեսարանը:

5. Բայլոնգ ամենաարագ վերելակը Չինաստանում

Բայլոնգ վերելակը, որը անավնում է նաև «հարյուր դևի վերելակ» կառուցված է 330 մետր բարձրություն ունեցող Չժանցզան լեռան վրա:Այն համարվում է բացօթյա ամենաարագ վերելակը: Այն բացվել է 2002 թվականին: 

6. ԱՄՆ-ում գտնվող Արևմուտքի դարպասների մոտ վերելակը

Միսուրի նահանգի Սանթ Լուիս քաղաքի տեսարժան վայրերից մեկը «Արևմուտքի դարպասներն» են: Կամարի գլխին բարձրանալու համար ուղևորները մտնում են հինգ տեղանոց ձվանման վերելակ: 

7.Էլեվադոր դի Սանտա Ժուշտա ամբարձիչ վերելակը Պորտուգալիայում

Վերելակը կառուցվել է 1901 թվականին և ունի 45 մետր բարձրություն:

8. Լասերդա վերելակը Բրազիլիայում

Լասերդա վերելակը գտնվում է Բրազիլիայի Սալվադոր քաղաքում և միացնում է ստորին քաղաքը վերին քաղաքի հետ և կարող է տեղափոխել շուրջ 30,000 մարդ:

9.Թայբեյ 101 ամենաարագ վերելակը Թայվանում

Ամենաարագ վերելակը գտնվում է Թայբեյ 101 երկնաքերում: Թայբեյ 101-ը 101 հարկանի շինություն է 509 մետր բարձրությամբ: Ներսում գտնվում են 67 վերելակ, այդ թվում երկու վերելակ, որոնք կարող են մարդկանց 5-րդ հարկից 89-րդ հարկ բարձրացնել 37 վայրկյանի ընթացքում: 

10.Հիդրոտեխնիկական վերելակ Լուվրում

Լուվրի թանգարանում գտնվում է ժամանակակից թանգարաններից մեկը:

11. Sky Tower ամենասարսափելի վերելակը Նոր Զելանդիայում

Վերելակը գտնվում է Նոր Զելանդիայի Օկլենդ ռադիո աշտարակում: Ապակե հատակով վերելակը մարդկանց բարձրացնում է 328 մետր բարձրության վրա 15 րոպեի ընթացքում: