«Տարբեր կարծիքներ եմ լսում՝ «Գաբալայի» դեմ արտագնա խաղին չմեկնելուս մասին: Ինքս կարծում եմ, որ Ադրբեջան չմեկնելը ճիշտ որոշում էր:

Այլևս ցանկություն չունեմ՝ խոսելու այդ խաղի մասին: Այժմ միայն մտածում եմ «Գաբալայի» դեմ առաջիկա հանդիպման մասին: Ես ապացուցելու ոչինչ չունեմ: Հուսով եմ, որ Դորտմունդում հանդիպումը նորմալ կընթանա:

Նախորդ մրցաշրջանն այնքան էլ հաջող չստացվեց ինձ համար: Բայց այժմ կարող եմ ամբողջությամբ ցուցադրել իմ պոտենցիալը՝ Թոմաս Տուխելի շնորհիվ: Նա օգնեց ինձ դուրս գալ նոր մակարդակ»,- ասել է Մխիթարյանը:

 

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Բորուսիան», առանց Մխիթարյանի, 3:1 հաշվով հաղթեց «Գաբալային»՝ Օբամեյանգի հեթ-տրիկի շնորհիվ :