Քիմ Քարդաշյանի ու Քրիս Համֆրիսի ամուսնությունը, որ տևեց ընդամենը 72 օր, վերջապես ավարտվեց նաև պաշտոնապես: Երեկ դատավորը չեղյալ է համարել նրանց ամուսնությունը:
Դատարանում, ուր եկել էր նախկին ամուսիններից միայն Քիմը, վերջին անգամ հարցրել են, թե արդյո՞ք հնարավոր է դեռ պահպանել նրանց ընտանիքը, ինչին ի պատասխան Քարդաշյանն ասել է ոչ:
Դատալսմանը չներկայանալու համար դատավորը ցանկացել է տուգանել Քրիս Համֆրիսին, սակայն Քիմը խնդրել է դա չանել,-գրում է armstar.am:
Քիմն ու Քրիսը պետք է փաստաթղթերը ստորագրեն հունիսին: