Չեխիայի առաջնության 24-րդ տուրում «Չեսկե Բուդեյովիցեն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության է մատնել «Յաբլոնեցին»:
Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որի վնասվածքը լուրջ չէր, և նրա թիմակից Էդգար Մալաքյանը խաղադաշտ են դուրս եկել մեկնարկային կազմում: 33-րդ րոպեին Մկոյանի փոխանցումից հետո դաշտի տերերը կարողացել են վերականգնել հավասարակշռությունը: Մկոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Մալաքյանը փոխարինվել է մրցավարի ավելացրած ժամանակում:
«Չեսկե Բուդեյովիցեն» վաստակեց 20 միավոր: Թիմը շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը, սակայն այս հաղթանակից հետո տարբերությունը «փրկարար» 14-րդ տեղից կազմում է ընդամենը երկու միավոր:
ArmFootball.com