ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Միդլեն-սիթիում հուղարկավորեցին դպրոցական ավտոբուսի վարորդին: Վերջինիս վրա ատրճանակով կրակել էին և առևանգել 6 տարեկան մի տղայի: Արդեն 6-րդ օրն է, ինչ հանցագործը երեխայի հետ միասին մտել է ստորգետնյա ապաստարան: Հանցագործի անունն արդեն հայտնի է՝ Ջիմ Լի Դայկս, 65-ամյա Վիետնամի վետերան: Դեռ հայտնի չէ, երեխան ողջ է, թե ոչ,- տեղեկացնում է Ռոսսիա24-ը: