ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն «www.youtube.com»ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ պատգամավորների առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի9-ից 11-ն ընկած ժամանակահատվածումª Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիթատրոնի շենքի հարակից տարածքում գործող բացօթյա «Ռիչ» սրճարանում կայացած նրանց հանդիպման ընթացքում:
Քրեական գործով որպես վկա հարցաքննվել են պատգամավորներ Լ.Զուրաբյանն ու Վ.Օսկանյանը,«Ռիչ» սրճարանի տնօրենը, մատուցողներն ու այլ աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվելհեռախոսային զանգերին վերաբերող տեղեկությունները համապատասխանկազմակերպություններից ստանալու ուղղությամբ: Օրենքով սահմանված կարգով հարցումներ ենկատարվել «www.youtube.com» ինտերնետային կայքի կառավարումն իրականացնողկազմակերպությանը: Նշանակվել է դատաձայնագրառման փորձաքննություն, զննվել են բազմաթիվվեբ կայքեր և կատարվել են այլ քննչական գործողություններ: Հանցագործությունը բացահայտելուուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ ենտրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով առայժմ հնարավոր չի եղել բացահայտելհանցագործությունը կատարած անձին:
Նախաքննությունը շարունակվում է: