Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը 11-օրյա հացադուլից հետո այսօր` նոյեմբերի 9-ին դադարեցրել է այն։ Այս մասին YN.am-ին (YerevanNews.am-Երևան Նյուզ) տեղեկացրեց ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հոկտեմբերի 30-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել: