Թուրքաիայում քրդական հարցով ստեղծված թուրք մտավորականների պատվիրակությունը այցելել է Թուրքիայում միակ Հաթայ նահանգի Վաքըֆը հայկական գյուղ և հանդիպել հայկական համայնքի հետ:Այս մասին գրում է թուրքական միլլիյեթ պարբերականը:
Այնուհետև պատվիրակությունը այցելել է գյուղում գտնվող սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցի և մոմ վառել: Պատվիրակության անդամ Լեյլա Մանսուրը իր ողջույնի խոսքն է հղել հայերին և նշել, որ վերջիններիս շատ է սիրում:
Այնուհետև հայկական համայնքի ղեկավար Ջեմ Չափարը նշել է, որ Վաքըֆըն միակ հայկական գյուղն է Թուրքիայում:«Այս եկեղեցին 100 տարվա պատմություն ունի, մենք 130 տարի է` ապրում ենք այստեղ: Դժբախտաբար Վաքըֆըն հայկական միակ գյուղն է Թուրքիայում»,- մասնավորապես նշել է նա:
Պատասխանելով պատվիրակության անդամ Քադըր Ինանիրի հարցին, թե արդյոք գյուղում դպրոց կա` համայնքի ղեկավարը պատասխանել է, որ աշակերտների թիվը հասնում է ընդամենը 29-ի և եթե երխաները ցանկանում են սովորել հայերեն, ապա վերջիններիս ստիպված են լինում ուղարկել Ստամբուլ:
Պատվիրակության անդամները խոստացել են, որ նոր սահմանադրությամբ լուծվելու են նաև հայերի խնդիրները: