Բոստոնյան ահաբեկչության կազմակերպիչ Ձոխկար Ցախկաևը սկսել է ցուցմունքներ տալ: Ինչպես հայտնում է NBC գործակալությունը Ցախկաևը, որը ձերբակալվել էր շաբաթ առավոտյան, քննիչների հարցերին պատասխանում է գրավոր կերպով, քանի որ չի կարողանում խոսալ վզի լուրջ վնասվածքների պատճառով:
Համաձայն գործակալության ոստիկանությունը առաջին հերթին փորձում է պարզել, թե արդյոք Ցախկաև եղբայրները այլ գործընկերներ ունեցել են թե ոչ և արդյոք դեռևս կան չակտիվացրած ռումբեր:
Մինչ այդ իշխանության ներկայացուցիչները հայտնել էին, որ Ցախկաևին հարցաքննելու են առանց իրավապաշտպանի և առանց վերջինիս իրավունքները ներկայացնելու: Հեռուստաընկերության զրուցակիցները այս հանգմանքը բացատրել են այն հանգամանքով, որ գուցե եղբայրները դեռևս քաղաքում չակտիվացրած ռումբեր ունեն, որը վտանգ է հասարակության համար:
NBC նշել է, որ հարցաքննության նորությունը շատ մեծ անակնկալ է, քանի որ Ցախկաևը ոստիկանության հետ բախման ժամանակ ստացել է լուրջ վնասվածքներ, այդ թվում նաև կոկորդին:
Անցած հանգստյան օրերին Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն հայտարարել էր լրագրողներին, որ կասկածյալը, որի վիճակը այժմ էլ ծանր է գնահատավում, ամենայն հավանականությամբ այլևս չի կարող խոսալ:
Բոստոնյան ահաբեկչության կազմակերպիչը սկսել է ցուցմունքներ տալ
