Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Բենեթը մոտեցել է Ռունիին, հրել է նրան մատով և ասել. «Չէի ուզենա, որ քո որդին տեսներ հոր անհաջող խաղը»։ Որպես պատասխան՝ Ուեյնը ապտակել է ըմբիշին, ինչի արդյունքում վերջինս ընկել է հատակին։
Bleacherreport-ի փոխանցմամբ՝ փետրվարին Բենեթը Ռունիին մեղադրել էր սիմուլյացիայի մեջ՝ Անգլիայի Գավաթի խաղարկության «Պրեստոնի» դեմ խաղում։
Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 հանդիպումներում Ռունին դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։