Օրգանիզմի վիճակի համար ըմպելիքները պակաս կարևոր չեն, քան սնունդը, թեև մենք հաճախ դրա մասին մոռանում ենք: Հիշենք, թե որոնք են ամենահամեղ ու օգտակար ըմպելիքները:
Կանաչ թեյ
Ֆլավոնոիդների, պոլիֆենոլների ու հակաօքսիդանտների շնորհիվ կանաչ թեյը չեզոքացնում է ազատ ռադիկալները, ամրացնում է ոսկորները, պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից և նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
Անանուխով թեյ
Այս ըմպելիքը կարգավորում է և թեթևացնում նյութափոխանակությունը: Բացի այդ, անանուխը հակասպազմոլիտիկ հատկություն ունի. թեթևացնում է մկանային ցավը:
Անյուղ կաթ
Կաթը կարող է երկար ժամանակով զսպել ախորժակը, ինչն օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում: Այն պարունակում է բարդ ածխաջրեր, սպիտակուցներ, կալցիում և վիտամին D: Ամենաօգտակարը, ի դեպ, 1%-անոց յուղայնության կաթն է:
Սոյայի կաթ
Այն խոչընդոտում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Բայց պետք չի ամբողջությամբ փոխարինել սովորական կաթը սոյայի կաթով, քանի որ դա կհանգեցնի կալցիումի և վիտամիններ A-ի ու D-ի պակասի:
Տաք շոկոլադ կամ կակաո
Այս ըմպելիքները խթանում են օրգանիզմում սերոտոնին հորմոնի արտադրմանը, ինչը հանգեցնում է տրամադրության բարձրացման: Բացի այդ, նրանք խոչընդոտում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը:
Տոմատի հյութ (առանց աղի)
Լոլիկի հյութում պարունակվող լիկոպենը հիանալի պրոֆիլակտիկ միջոց է օնկոլոգիական հիվանդությունների դեմ: Այն պաշտպանում է թոքերի, ստամոքսի, աղիների, լյարդի, կրծքագեղձի, արգանդի քաղցկեղից:
Լոռամրգի հյութ
Այս ըմպելիքի օգտակարության մասին բազմիցս խոսվել է: Այն ինֆեկցիաներից պաշտպանում է նյութափոխանակության համակարգն ու միզուղիները: Բացի այդ, այն պաշտպանում է լնդերը:
Նարնջի հյութ
Վիտամին C-ի մեծ քանակությունը բարձրացնում է իմունիտետը, ինչը պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից: Բժիշկները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում շատ նարնջի հյութ խմել, քանի որ դրանում պարունակվող ֆլորաթթուն խոչընդոտում է պտղի արատների զարգացմանը:
Վրեժ Հովսեփյան