«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հույս է հայտնել, որ կատալոնական թիմի հարձակվող Լեոնել Մեսսին կհասցնի վերականգնվել՝ մինչև Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը։
«Հուսով եմ, որ մեսսին կկարողանա մասնակցել հանդիպմանը։ Նրա ապաքինումը նախատեսվածից արագ է ընթանում։
Նաև հույս ունեմ, որ բոլոր ֆուտբոլիստներն ազգային հավաքականներից առանց վնասվածքների և լավ տրամադրվածությամբ կվերադառնան։
Մենք ամեն գնով փորձելու ենք հաղթել «Ռեալին»»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին։