«Ես կարծում եմ, որ անգլիական ֆուտբոլն այլևս գոյություն չունի։ Ինձ թվում է, որ իսկական անգլիական ոճ այլևս չկա։ ԱՊԼ-ն համադրում է տարբեր ոճեր։ Արտասահմանցի ֆուտբոլիստների առկայությունը «անգլիական ֆուտբոլ» հասկացությունն անհնար է դարձնում։

Իհարկե, անգլիական ակումբները դեռ մի քանի հրաշալի առանձնահատկություններ ունեն, բայց շատ հաճախ խաղից դժվար է կռահել՝ որտեղից է այս կամ այն թիմը։ Անգլիական ֆուտբոլում շատ լավ գծեր կան, և այն կարող է յուօրինակ լինել, բայց դա չի նշանակում, որ չի կարելի արդիակականանալ և զարգանալ։

Բոլոր երկրներում ազգային աճի մաքրությունը կորել է, և հիմա նրանց մեջ առանձնապես տարբերություն չկա»,- Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։