Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11:00-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Նշենք, որ այսօրվա Կառավարության նիստում որոշում կայացրեց նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 50 միլիոն դրամ: