Քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանը հետևյալ բովանդակությամբ նամակ է ուղարկել «Ընդդիմության միասնական շտաբ»-ին և խնդրել է այն հրապարակել որպես իր անունից մեր հայրենակիցներին ուղղված կոչ:
Ներկայացնենք նամակն ամբողջությամբ.
«Ինձ համար մեծ պատիվ կլիներ մասնակցել դեկտեմբերի 1-ի շարժմանը և դեկտեմբերի 1-ին լինել Ազատության հրապարակում։ Ես իմ զորակցությունը և ոգևորությունն եմ հայտնում շարժմանը, հպարտանում եմ այդ օրը հրապարակ դուրս գալու պատրաստակամություն ունեցող իմ համաքաղաքացիներով։ Ինձ համար Հայաստանը հենց այդ շարժումն է և հենց այդտեղ հավաքված Հայաստանի քաղաքացիները։
Կեցցե՛ Նոր Հայաստանը:
Հայկ Կյուրեղյան»: