«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հրապարակված տեսանյութը, որում նրանք ուղղակիորեն սպառնում են ՌԴ-ին արյունալի հարձակումներ իրականացնել Ռուսաստանի տարածքների վրա, Ռուսաստանի մուսուլմանական համայնքներում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել:
BBC-ի հետ զրույցում աստվածաբան-գիտնական մուֆթի Ֆարիդ Սալմանը ասել է. «Կարևոր է, որ նոր տեսանյութի մեջ ՌԴ մուսուլմանական շրջանները հենց այնպես չէ, որ հիշատակվում են: Ինձ թվում է, այսպիսով տեսանյութի հեղինակները փորձում են հասկանալ, թե համացանցի մուսուլման օգտատերերը որքանով են համակրում ռադիկալների գաղափարներին: Ըստ էության, «ԻՊ»-ն ստուգում է ռուսական հասարակության ամրությունը կրոնների մակարդակով: Ռադիկալներին անհրաժեշտ է ընդլայնել իրենց շարքերը և նրանք փնտրում են աջակցության համար ռեսուրսային բազա: Եվ այստեղ չափազանց կարևոր է պատշաճ կերպով բացատրական աշխատանքներ տանել երիտասարդության հետ»:
Սալմանն ընդգծել է, որ այս հարցում ռուսները զգալիորեն հետ են մնում «ԻՊ»-ի համացանցային քարոզչամեքենայից:
«Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա, ես կարծում եմ, դրանց պետք է վերաբերել ամենայն լրջությամբ և զգուշությամբ»: