Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել համաձայն որոնց.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 12-րդ կետով` որոշում եմ.
Գեներալ-մայոր Իշխան ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից` նշանակելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ»:
Ինչպես նաև՝
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 12-րդ կետով` որոշում եմ.
Գեներալ-մայոր Կարեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։