Չինաստանում հեռուստալրագրող Չեն Յինգը, կիսատ թողնելով իր հարսանիքը, դեպքի վայրից սկսել է մեկնաբանել Չինաստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժը: Այս մասին նշում է Daily mail պարբերականը:
Չինացի լրագրողը, առանց անգամ մեկ րոպե հապաղման չհանելով հարսանեկան զգեստը և քողը, վերցրել է խոսափողը և սկսել նկարագրել Սիչուան նահանգում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ տեղական ժամով առավոտյան 8.00-ին Լուշանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ վիրավորվել էին 5.500 մարդ, իսկ զոհերի թիվը 200-ից ավել է: