Հենրիխ Մխիթարյանը որոշել է իր կարիերան շարունակել Իտալիայում: Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան իտալական La Gazzetta dello Sport-ին հայտնել է,որ իր հիմնական խնդիրը Դոնեցկի թիմի առաջնորդին իտալական ակումբ ուղարկելն է:« Ես րոպեներ առաջ ստորագրել եմ պայմանագիր հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ: Ես պետք է նրան տեղափոխեմ Իտալիա»,- հայտարարել է Ռայոլան:

Նշենք, որ Մինո Ռայոլան հայտնի է այնպիսի անվանի ֆուտբոլիստների հետ աշխատանքով, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը և Մարիո Բալոտելին:

Հիշեցնենք, որ իտալական լրատվական միջոցների հաղորդմամբ ուկրաինական ակումբի ղեկավարությունը պատրաստ է Մխիթարյանին թողնել 40 մլն եվրոյի դիմաց: Այս մասին հաղորդում է comments.ua-ն: