Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կայանալիք «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպմանը:
AS-ի փոխանցմամբ՝ խորվաթ կիսապաշտպանի ապաքինումը անցնում է ըստ ծրագրի:
Հիշեցնենք, որ Ռակիտիչը մկանային վնասվածք է ստացել այս ամսվա սկզբին:
Հիշեցնենք նաև, որ սուպերկլասսիկոն կկայանա նոյեմբերի 21-ին՝ Սանտյագո Բերնաբեու ստադիոնում, Երևանի ժամանակով 21:30-ին: