Նորվեգական հեռուստաշոուի ժամանակ մասնակիցները համաձայնվել են հրապարակայնորեն ընդունել մահմեդականություն, որպեսզի հնարավորություն ստանան մասնակցել Ջասթին Բիբերի համերգին:
Նորվեգական քրիստոնեական կայք Dagen-ի հաղորդմամբ Anne-Kat հաղորդման ժամանակ մասնակիցները, որոնք ցանկացել են ձեռք բերել բաղձալի տոմսերը, առաջարկել են հագնել հիջաբներ, դեմքից լվալ դիմահարդարման պարագաները և կարդալ մահմեդական «հավատքի խորհրադանիշը» արաբերեն լեզվով: Աղջիկներին նաև առաջարկել են բարձրաձայն կարդալ արաբերենով տեքստ, որտեղ նշված է, որ Ջասթին Բիբերը «պիղծ նույնասեռական»: Ընդ որում աղջիկները բովանդակության մասին չեն իմացել:
Հեռուստահաղորդման հաղորդավարուհի Աննա Կատը բացատրել է, որ «Մենք ցանկանում էինք հասկանալ, թե ինչքան հեռու են պատրաստ գնալ դեռահասները Ջասթին Բիբերի համերգին մասնակցելու համար»: Այս մասին նշում է newsru.com-ը: