Նեպալի 9 ամյա բնակչուհի Բհավան Թամին համագյուղացիները համարում են կախարդ, քանի որ հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով երեխայի դեմքի կեսը ծածկված է մազերով:
Աղջկա հայրը պատմել է, որ նա ստիպված է եղել խուսափել այլ երեխաների միջավայրից, քանի որ վերջինս ծնվել է հազվադեպ հիվանդությամբ, որի պատճառով դեմքի կեսը ծածկված է եղել խիտ սև մազերով: Սնահավատ հարևանները ինամյա երեխային անվանել են սատանա: Նեպալի Կատմանդու քաղաքից 345 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում գյուղի բոլոր բնակիչները աղջկան համարել են կախարդ կամ չարի այլ ծնունդ: Գյուղի խորհուրդը որոշել է մեկուսացնել երեխայի ընտանիքին հասարակությունից, որից հետո նրանց արտաքսել են գյուղի սահմանների մոտ:
Փորձելով պաշտպանել իր աղջկան` հայրը արգելել է երեխային հայելու մեջ նայել, սակայն մի անգամ գյուղ է ժամանում մի լրագրող, որը նկարում է աղջկան, իսկ դրանից հետո էլ ցույց տալիս վերջինիս այդ նկարները, ինչից ութամյա աղջիկ վախ և շոկ է ապրում:
Վերջերս աղջիկը ենթարկվել է պլաստիկ վիրահատության, որը հույս է տալիս վերջինիս որ կարող է վերդառնալ բնականոն կյանք: Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել անցած տարի Կատմանդուում Նեպալում երեխաների օժանդակության կազմակերպության հովանավորությամբ: Մեկ տարի անց աղջիկը ենթարկվել է երկրորդ վիրահատության,որի արդյունքում երեխայի դեմքի բոլոր մազերը հեռացվել են: Այնուամենայնիվ աղջիկը պետք է ենթարկվի ևս մեկ վիրահատության 14 տարեկանը լրանալուց հետո: Վիրահատությունից հետո համագյուղացիները հետ են ընդունել աղջկա ընտանիքը և այժմ աղջիկը խաղում է իր հասակակից երեխաների հետ: Ներկայումս աղջիկը արդեն հաճախում է դպրոց և վարում մնացած երեխաների նման կյանք:Այս մասին հաղորդում է Mirfaktov-ը: