Ֆրանսիայի սրտում կատարվածը կարծես ազդանշանը լիներ այն բանի, որ «իսլամիստական սարդոստայնի» որոշակի հատվածի չեզոքացումը դեռևս չի նշանակում ամբողջ սարդոստայնի վերացում:
Իսկ այժմ նույնիսկ այդ «սարդոստայնը» գործողներն են տագնապած նման աղետալի գործողություններից:
Դատելով ամենայնից՝ գլխավոր «սարդին» կամ «մայր սարդին» վերացնելը կամ չեզոքացնելը մոտ ապագայում հնարավոր չէ, իսկ ահա սարդոստայնի չեզոքացումը պետք է համարել օգտակար, բայց վտանգավոր: Օգտակար է, քանի որ աստիճանաբար թուլացվում են ահաբեկիչների դիրքերը, և վտանգավոր է, քանզի այդ ռումբերը պայթում են խաղաղ բնակչության մեջ: Անհրաժեշտ է գլոբալ մոտեցում և միասնական գործողություններ ցուցաբերել այս ախտից ձերբազատվելու համար:
Այս օրերին Անթալիայում տեղի է ունենում G 20-ի գագաթնաժողովը, ուստի կարևոր է, որ այլ խնդիրների հետ հենց նմանատիպ կարևորության հիմնախնդիրները ևս ստանան իրենց լուծման մեխանիզմները տվյալ խոշորագույն խաղացողների հանդիպման արդյունքում: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է գտնել «իսլամիստական վարակի» հակաթույնը՝ գլոբալ համաճարակից խուսափելու համար:
Վահագն Սարոյան