«Ինչպես Հժ-ին հայտնել է Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամլո քարտուղար Նվարդ Առաքելյանը, ՍԱՊԾ պետի հրամանի համաձայն «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների Գայի պողոտա 16, Ռուբինյանց 15/5, Կոմիտաս 60/2 հասցեներում գործող մասնաճյուղերում նոյեմբերի 11–12–ին իրականացվել է դիտարկում և հսկիչ գնում «Բաղրամյանի ալյուր» ապրանքանիշի նկատմամբ։ Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով 5 փաթեթ ալյուր, որոնք անմիջապես հանվել են իրացումից, մակնշման հետ կապված այլ խախտումներ չեն հայտնաբերվել։ Հսկիչ գնմամբ ձեռք բերված նմուշները ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի բնակիչ Քրիստինե Տեր-Մաթևոսյանը «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկից գնելով «Բաղրամյան ալյուր» ապրանքանիշի երկու պարկ, դրանց մեջ հայտնաբերել էր միջատներ սև բլոճ և սպիտակ որդ։ Քաղաքացին դիմել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, հանձնել նշված պարկի մնացորդը ու ևս մեկ չբացված պարկ, որոնք այս օրերին ենթարկվում են մանրէաբանական փորձաքննության:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները, ինչպես մեր թղթակցին հայտնել Է Նվարդ Առաքելյանը, հայտնի կլինեն այսօր։ Այսօր պարզ կդառնա սև բլոճն ու սպիտակ որդը Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության ալյուրի մեջ են հայտնվել լրիվ պատահաբա՞ր, թե՞ իրականում գնորդներին Է ներկայացվել փչացած ալյուր»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: