Պատմությանը հայտնի ամենասկանդալային ու ամենախորհրդավոր կառույցներից մեկը, եթե ոչ ամենախորհրդավորը, մասոնական կազմակերպությունն է: Մասոնները կամ որմնադիրները համարվում են ժամանակակից հասարակության որոշակի մասին հասու և գաղտնազերցված կատեգորիա, սակայն սոցիումի զգալի հատվածի համար մասոնական կազմակերպություները շարունակում են մնալ չտրվող բարձունք:

Բազմաթիվ հրապարակումներ են եղել տարբեր կազմակերպությունների ու անհատների մասին, ովքեր եղել են մասսոներ, նկարագրվել են նրանց գործունեություան լավ ու վատ կողմերը, սակայն այս ամենի ֆոնին փակ կատեգորի է եղել հայ մասոնների թեման, ինչը, իհարկե, լուսաբանման կարիք ունի:

Դավիթ Բեհբությանը Ցարական Ռուսաստանում մասոնական առաջին օթյակների հիմնադիրներից մեկն է: Սերում է Թիֆլիսի հայ ազնվական տոհմից: 20-րդ դարասկազբին զբաղվել է հասարակական գործունեությամբ, բուռն գործունեություն է ունեցել կադետական կուսակցության ստեղծման մեջ, որի կազմից էլ ընտրվել է Պետդումայի առաջին և երկրորդ գումարման պատգամավոր: Բեյբությանի հուշերից պարզվում է, որ նա ոմն Ազեֆի 12 հազար ռուբլի է տվել` Նիկոլայ 2-րդին սպանելու համար: Բեյբուրթյանը եղել է 1906 թվականին Մոսկվայում հիմնադրված «Վերածնունդ» օթյակի հիմնադիր-անդամ, 1909 թվականին Օդեսայում նա հիմնել է «Ճշմարտություն» օթյակը: Եղել է Պետերբուրգի «Հյուսիսային աստղ» օթյակի քարտուղար, այնուհետև` «Մեծ Արևելք» ռուսական բոլոր օթյակերի գերագույն խորհրդի քարտուղարն՝ Ֆրանսիայում:

Արմեն Հովասափյան