Վաղ թե ուշ, Ռուաստանը Սիրիայում ցամաքային գործողություն էլ է անելու, ողջ հարցը դրա մասշտաբներում է, բայց ոոր անելու է՝ դրանում կասկածներ չունեմ։ Եվ այդ ցամաքային գործողություններին ըստ ամենայնի կիրառվելու է այս տեսահոլովակու ցուցադրված ուժը։
Չեչեններին կարելի է վերաբերվել տարբեր կերպ, բայց այն, որ նրանք հարգանքի արժանի ռազմիկներ են՝ քննարկման առարկա չէ։ Նրանք դա ապացուցել են 90-ականների սկզբին՝ Աբխազիայում և Արցախում, նրանք դա ապացուցել են երկու Չեչենական պատերազմներում, նրանք դա ապացուցել են Վրաց-Օսական պատերազմում։
Ու պատահական չի լինի, եթե հենց նրանց վրա ընկնի ընտրությունը, որովհետև չեչեններն ամեն առումով են հարմար՝ ԻՊ-ի ու այլ ծայրահեղական իսլամիստական խմբավորումների վրա արյունոտ վերջակետ դնելու համար։ Բացի հրաշալի մարտական պատրատվածությունից ու ոգուց, նրանք ունեն մեկ այլ կարևոր հատկանիշ, որը խիստ կարևոր է քաղաքական ու աշխարհաքաղաքական տեսանկյունից․ նրանք մահմեդական են։ Ռուսաստանը հաստատ չի ընկնի աֆղանական ծուղակի մեջ և կանի հնարավորը, որպեսզի հնարավոր ցամաքային օպերացիային տրվի կրոնական երանգ և ջիհադիզմին նոր զարկ չեն տա՝ իսլամիստ տականքին ոչնչացնելու համար՝ քրիստոնյաների ուղարկելով։
Կարծում եմ, որ ցամաքի վրա հիմնական գործը կանեն Ասսադի բանակը, աշխարհազորը և պարսիկները, իսկ երբ ամեն ինչ վերջանալուն մոտ լինի, Կադիրովի զորքերը գեղեցիկ վերջակետ կդնեն այս արյունահեղությունում։
Կոստանտին Տեր Նակալյան