Իսպանիայի իշխանությունները երկրի 2 խոշորագույն ֆուտբոլային թիմերի հանդիպումը որակում են որպես բարձր ռիսկային խաղ, հաղորդում է երկրի Ներքին գործերի նախարարությունը։
Այդ պատճառով առաջնության 12-րդ տուրում կայանալիք հանդիպմանը ներկա կլինեն հազար անվտանգության աշխատակիցներ։
Երկրի կառավարության նման որոշումը կապված է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ։
Հիշեցնենք, որ որ այս տարվա առաջին էլ-կլասսիկոն տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ Սանտյագո Բերնաբեու ստադիոնում, Երևանի ժամանակով 21:30-ին: