Երեկ՝ նոյեմբերի 18-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել մայրաքաղաք Երևանում: Սիլիկյան թաղամասի գերեզմանոցում հայտնաբերվել է ամբողջովին այրված վիճակում գտնվող տղամարդ և տեղափոխվել Ճառագայթային և այրվածքաբանական կենտրոն:
Նա հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:
YN.am-ին (YerevanNews.am-Երևան Նյուզ) ՀՀ Քնչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են դեպքի հանքամանքները, նախապատրաստվում են նյութեր: Նշեցին նաև, որ դիակի ինքնությունը պարզվել է: Մահացողը երիտասարդ տղամարդ է: