Բոստոնի ահաբեկչության կազմակերպիչներից մեկի` Ձոխկար Ցարկաևի հարցաքննությամբ պարզվել է ահաբեկչության դրդապատճառները:
Ցարկաև եղբակրները կազմակերպել են ահաբեկչությունը` ելնելով իրենց կրոնական համոզմունքներից:Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին: Երկու չեչենները ամենայն հավանականությամբ ունեցել են մահմեդական ծայրահեղ մտածելակերպ: Սա ցույց է տալիս Թամերլանի առնվազն երկու վեճերը տեղական մզկիթի իմամի հետ:
Ոստիկանների հետ բախման ժամանակ ծանր վիրավորված Ձոխկարը հայտնել է, որ իր ավագ եղբայր Թամերլանն է եղել իրենց առաջնորդը և գլխավոր գաղափարակիցը ահաբեկչության մեջ: Այս մասին հայտնում է CNN գործակալությունը: Նա նաև պատմել է, որ նրանց ծայրահեղ մտածելակերպի վրա ազդել են համացանցից վերցրած տեսանյութերը, ինչպես նաև որ եղբայրները ոչ մի կապ չունեն իսլամական խմբավորումների հետ: Այդ մասին վաղ հայտնել էին նաև ռուսական հատուկ ծառայության մարմինները:
Առաջին հարցաքննությունը տեղի է ունեցել հիվանդանոցում, որտեղ նա գտնվում էր ոստիկանի հետ ունեցած բախման ժամանակ ստացած ծանր վիրավորանքների պատճառով: Եթե Ցարնաևի մեղադրանքները հաստատվեն, ապա վերջինիս սպառնում է ցմահ ազատազրկում կամ կախաղան միջոցով մահապատիժ: